Սաուդյան Արաբիան ողջունել է Ֆրանսիայի՝ Պաղեստինը ճանաչելու պատմական որոշումը․ France 24
Աշխարհ
Սաուդյան Արաբիան ողջունում է Ֆրանսիայի «պատմական» մտադրությունը՝ ճանաչելու Պաղեստին պետությունը, և կոչ է անում մյուս երկրներին անել նույնը։ Այս մասին հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում։
Նախարարությունը ընդգծել է, որ Ֆրանսիայի այս որոշումը հաստատում է միջազգային հանրության կոնսենսուսը պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։
«Թագավորությունը կրկին կոչ է անում բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել Պաղեստին պետությունը, ձեռնարկել նմանատիպ դրական քայլեր», - ընդգծել է նախարարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)