Թաիլանդում գնահատել են երրորդ կողմի մասնակցության հնարավորությունը Կամբոջայի հետ բանակցություններին
Աշխարհ
Թաիլանդը մերժում է երրորդ կողմի մասնակցությունը Կամբոջայի հետ հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նիկոնդեթ Ֆալանգկունը։
«Թաիլանդը մերժել է երրորդ կողմի միջնորդության ջանքերը Կամբոջայի հետ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու համար՝ պնդելով, որ Պնոմպենը դադարեցնի իր հարձակումները և լուծի իրավիճակը միայն երկկողմ բանակցությունների միջոցով», - ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Ֆալանգկունի՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը և Մալայզիան առաջարկել են միջնորդել բանակցություններին, սակայն Բանգկոկը փնտրում է հակամարտության երկկողմանի լուծում։ Նա ընդգծել է, որ երկկողմանի հաղորդակցությունը լավագույն ելքն է, քանի որ երկու երկրների միջև առճակատում կա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)