Լիտվայի վարչապետ Պալուցկասը նախագահի վերջնագրից հետո արձակուրդ է վերցրել, որպեսզի խնամի տնային մեղուներին
Համաշխարհային Մամուլ
Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը նախագահ Գիտանաս Նաուսեդայի վերջնագրից հետո երկշաբաթյա արձակուրդ է մեկնել՝ տնային գործերով զբաղվելու։ Այս մասին հայտարարել է ինքը՝ կաբինետի ղեկավարը, հաղորդում է Sputnik.Lithuania գործակալությունը։
«Եթե խոսենք արձակուրդի մասին, այն վաղուց էր պլանավորված, ես տնային գործեր ունեմ՝ մեղուներ, մեղր պետք է ստանամ, շատ պարզ կարիքներ։ Սակայն երկու շաբաթը բավարար ժամանակ է՝ մտածելու և անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքելու, այն կուսակիցներին և հանրությանը ներկայացնելու համար, ուստի կարծում եմ՝ դա տրամաբանական է», - ընդգծել է նա։
Լիտվայում սկանդալ է հասունանում՝ կապված երկրի վարչապետի կողմից հնարավոր ֆինանսական չարաշահումների հետ։ Կառավարության ղեկավարը մեղադրվում է իր հարազատների ընկերության կողմից Ազգային բանկից արտոնյալ վարկ ստանալու, ինչպես նաև մայրաքաղաքի քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում անշարժ գույքի վիճահարույց գնման մեջ։
Նախագահ Գիտանաս Նաուսեդան վարչապետին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ քննարկելու իր պաշտոնավարման շարունակման հարցը կամ տալու տրված հարցերին հիմնավորված պատասխաններ։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ իր քաղաքական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ