Զելենսկին հրաժարվել է բարեփոխել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալություններում փոփոխություններից՝ երկրի ներսում և արտերկրում առաջացած բողոքից հետո, հաղորդում է Politico-ն։
Հուլիսի 22-ին Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազությունը գլխավոր դատախազին փոխանցելու մասին օրինագիծ, որը, ըստ գործակալությունների, փաստացի ոչնչացրել է իրենց անկախությունը։
Երկու օր անց նախագահը ներկայացրել է փոփոխությունները չեղարկելու վերաբերյալ մեկ այլ օրինագիծ՝ ասելով, որ «լսել է հասարակական կարծիքը»։
Օրինագիծը դեռ պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, որտեղ որոշ ակտիվիստներ զգուշացնում են, որ դրա քննարկումը կարող է կասեցվել Զելենսկու պատգամավորների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)