Չինաստանում խոսել են Ուկրաինայի հակամարտությանը մասնակցության մասին
Աշխարհ
Ուկրաինայում հակամարտության հարցը չի վերաբերում և չպետք է կապված լինի չին-եվրոպական հարաբերությունների հարթության հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը վերահաստատել է իր հստակ և հետևողական դիրքորոշումը, որը բաղկացած է բանակցությունների առաջխաղացումից և քաղաքական կարգավորումից։ Չինական կողմը նաև ցանկանում է պահպանել կապերը ԵՄ-ի հետ», - ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ անցյալ բանակցությունների ընթացքում չինական կողմը կոշտ դիրքորոշում է հայտնել չինական ընկերությունների դեմ պատժամիջոցների հարցում՝ Ռուսաստանի Դաշնության հետ նրանց համագործակցության պատրվակով։ Ցզյակունը կոչ է արել մեղմել բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)