ԱՄՆ-ում ծաղրել են Մակրոնի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հռչակված Պաղեստինյան պետությունը պետք է տեղակայվի Ֆրանսիայում։ Նման սարկաստիկ պատասխան է տվել Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին X-ում։
«Պաղեստինի պետության իր միակողմանի հռչակման մեջ Մակրոնը չի նշել՝ որտեղ է այն տեղակայվելու։ Կարող եմ բացառիկ կերպով հայտնել, որ Ֆրանսիան կտրամադրի Լազուրի ափը, և նոր երկիրը կկոչվի Ֆրանկ-են-Ստինա», - ծաղրել Է դիվանագետը քաղաքական գործչի որոշումը։
Վերջինս նաև նշել է՝ «եթե Մակրոնը կարող է հռչակել պետության գոյությունը, ապա Մեծ Բրիտանիան կարող է Ֆրանսիան հռչակել բրիտանական գաղութ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)