Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ին
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։
Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաների և փաթեթավորման ժամանակակից միտումների ամբողջ շղթային՝ շեշտելով, որ ավանդույթն ու նորարարությունը կարող են համադրվել և համատեղ նպաստել ոլորտի շարունակական զարգացմանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են տեղական և միջազգային փորձագետներ։ Քննարկման առանցքում էին ոլորտի զարգացման մարտահրավերներն ու հնարավորությունները՝ նպաստելով մասնագիտական երկխոսությանը, փորձի փոխանակմանն ու ոլորտային համախմբված լուծումների մշակմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան