Նարենդրա Մոդին գերազանցել է Ինդիրա Գանդիի ռեկորդը
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր պաշտոնում անցկացրել է 4078 օր, նա գերազանցել է Ինդիրա Գանդիի ռեկորդը, հաղորդում է NDTV-ն:
«Վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնավարել է 4078 օր՝ գերազանցելով նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի ռեկորդը, ով պաշտոնը զբաղեցրել է 4077 օր անընդմեջ՝ 1966 թվականի հունվարի 24-ից մինչև 1977 թվականի մարտի 24-ը», - ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Նարենդրա Մոդին դարձել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում ամենաերկար անընդմեջ պաշտոնավարումը՝ Ջավահարլալ Ներուից հետո (1947 թ.օգոստոսի 15-1964 թ. մայիսի 27):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն