ԱՄՆ-ում նշել են Ուկրաինայում խաղաղության հասնելու պայմանները
Աշխարհ
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չմիանալու երաշխիքներ։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Ջորջ Բիբը, հաղորդում է Responsible Statecraft պարբերականը։
«Անհրաժեշտ են կոնկրետ երաշխիքներ՝ որ Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուժերը չեն լինի Ուկրաինայի տարածքում։ Այդ երաշխիքների դիմաց Թրամփը պետք է պնդի, որ Ռուսաստանը պաշտոնապես ամրապնդի իր աջակցությունը Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը», - կարծում է փորձագետը։
Բիբի կարծիքով՝ փոխադարձ փոխզիջումը Ուկրաինային ռազմական առումով չեզոք կթողնի, իսկ քաղաքականապես և տնտեսապես՝ կապված Արևմուտքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)