Տուսկը կասկածվում է կրթության նախարար Նովացկայի հետ սիրավեպի մեջ
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կասկածվում է կրթության նախարար Բարբարա Նովացկայի հետ սիրավեպ ունենալու մեջ: Այս մասին հայտնել է Onet պորտալը։
Պորտալի տվյալներով՝ պատգամավոր Սլավոմիր Ցվիկը Լեհաստանի կառավարությունում վերադասավորումների քննարկման ժամանակ վրդովվել է այն փաստից, որ Նովացկան պահպանել է իր պաշտոնը, և միայն Տուսկը գիտի դրա պատճառը։
«Նովացկան Ազգային կրթության նախարարության սարսափելի ղեկավար է: Նա բոլորին նյարդայնացնում է: Յուրաքանչյուր ոք, ով կարող է միմյանց կապել հանգամանքները, կհասկանա, թե ինչու է նա մնացել: Այսքանը», - կիսվել է Ցվիկը։
Ավելի ուշ նա ներողություն է խնդրել Տուսկից և Նովացկայից՝ նշելով, որ քննարկումներում շոշափվել են միայն քաղաքական հարցեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)