Գերագույն Ռադայի 70 պատգամավոր վախենում է քվեարկել Զելենսկու առաջարկած օրինագծի օգտին. FT
Աշխարհ
«Ժողովրդի ծառա» կուսակցության ուկրաինացի պատգամավորները վախենում են քվեարկել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից առաջարկված օրինագծի շուրջ, որը վերաբերում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության լիազորությունները սահմանափակող օրենքում փոփոխություններ կատարելուն։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Պատգամավորները վախենում են, որ այդ գործակալությունները կստուգեն իրենց այն բանից հետո, երբ նախկինում հաստատել էին այդ մարմինների անկախությունը վերացնելու մասին օրենքը։
«Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության մինչև 70 պատգամավորներ իրենց մտահոգությունն են հայտնել այն միջոցառման վերաբերյալ, որը չեղյալ է հայտարարում երեքշաբթի օրը խորհրդարանում շտապորեն ընդունված օրենքը։ Հաշվեհարդարի վախ է առաջացել», - նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)