Ով է համոզել Թրամփին վերսկսել Ուկրաինային ՀՕՊ մատակարարումները. Telegraph
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը՝ Լեհաստանի կողմից իր հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին ուղղված բողոքից հետո: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Թերթի տվյալներով՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կապ է հաստատել դիվանագետի հետ և հայտնել, որ երկրի դեսպանատան շենքը, ենթադրաբար, վնասվել է հուլիսի 4-ին Կիևի վրա ավիահարվածի հետևանքով:
Նա կոչ է արել վերսկսել ՀՕՊ համակարգերի փոխանցումը Ուկրաինայի զինված ուժերին: Դրանից հետո, ինչպես նշում է թերթը, Սպիտակ տան ղեկավարը հրամայել է Քելլոգին կապ հաստատել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ և լուծել Ուկրաինա զենքի հետագա մատակարարումների հարցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)