Պուտինի օգնականը պնդում է` ՆԱՏՕ-ն ցանկանում է խախտել Ռուսաստանի ինքնիշխանությունը
Ռուսաստան
Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է խախտել Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի օգնական և Ռուսաստանի ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով՝ Կալինինգրադի մարզի դեմ ուղղված սպառնալիքները ՆԱՏՕ-ի ծրագրերի վկայությունն են։
«Ակնհայտ է, որ Կալինինգրադի մարզի դեմ ուղղված սպառնալիքները ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով խախտելու ձգտման ևս մեկ հաստատում են», - նշել է Պատրուշևը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան