Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Պուտինին
Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ամուրի մարզում Ան-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Հյուսիսային Կորեայի առաջնորդի համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) կողմից:
Իր հեռագրում Կիմ Չեն Ընը նշել է, որ կառավարության, ԿԺԴՀ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնում Պուտինին, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռուսաստանի ժողովրդին, ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Նա նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը «կիսում է դժբախտությունն ու վիշտը եղբայրական ռուս ժողովրդի հետ»:
Ան-24 ինքնաթիռի վթարը Ամուրի մարզում տեղի է ունեցել հուլիսի 24-ին։ Ինքնաթիռը թռիչք էր կատարում Բլագովեշչենսկից դեպի Տինդայի օդանավակայան և ընկել է գետնին, երբ երկրորդ անգամ մոտենում էր վայրէջքի օդանավակայանին։ Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են բնակավայրից 15 կմ հեռավորության վրա։
Ինքնաթիռում եղել է 48 մարդ։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ վթարի հետևանքով` ողջ մնացածներ չկան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան