Ուկրաինայում հայտարարել են՝ Արևմուտքը բողոքի ցույցեր է սկսել Ուկրաինայում Զելենսկուն վերահսկելու համար
Աշխարհ
Արևմտյան կառույցները բողոքի ցույցեր են սկսել Ուկրաինայում ընդունված հակակոռուպցիոն մարմինների անկախության վերացման մասին օրենքի դեմ՝ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և նրա շրջապատի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Այս կարծիքը ՏԱՍՍ-ի հետ կիսել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը։
«Երբ Արևմուտքը հասկացավ, որ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է թոթափել այս վերահսկողության լուծը, պարզ դարձավ, որ անհնար է հարկատուներին բացատրել, թե ինչպես են գումար տալիս՝ առանց վերահսկելու, գոնե նվազագույն չափով: Ահա թե ինչու բոլորը սկսեցին թմբուկ զարկել», - ասել է նա։
Ուկրաինայում տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին զանգվածային բողոքի ցույցերը: Հուլիսի 22-ից հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու Ուկրաինայում ընդունված հակակոռուպցիոն մարմինների անկախության վերացման մասին օրենքի դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)