Նեթանյահուն պետք է իր գործը ավարտին հասցնի․ Թրամփ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պետք է իր գործը ավարտին հասցնի Գազայում՝ վերջ տալով ՀԱՄԱՍ-ին: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների ձախողումից հետո, հաղորդում է CNN-ը:
«ՀԱՄԱՍ-ը չէր ցանկանում գործարք կնքել։ Կարծում եմ՝ նրանք ձգտում են մահվան: Ամեն ինչ շատ հեռուն է գնացել, ժամանակն է գործն ավարտին հասցնել», - հայտարարել Է նա:
Վերջինս հավելել է, որ Իսրայելը «ստիպված կլինի պայքարել և կարգուկանոն հաստատել»: «Իսրայելը ստիպված կլինի ազատվել ՀԱՄԱՍ-ից», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)