Սերբիայում հայտարարել են՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը ստորություն է
Աշխարհ
Սերբիան պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ, քանզի դա ստորություն կլինի։ Այս հարցի վերաբերյալ Հանրապետության դիրքորոշման մասին է արտահայտվել «Սոցիալիստների շարժում» կուսակցությունը, փոխանցում է Sputnik Сербия-ն։
Կուսակցությունում քննադատել են եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նեմանյա Ստարովիչի խոսքերը՝ հանուն Եվրամիության անդամակցության հակառուսական պատժամիջոցներին աջակցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ Սերբիան չի մասնակցել և չի մասնակցի «հակառուսական հիստերիային»:
«Պատժամիջոցներ չենք սահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ, քանզի սերբերը դավաճանների և վախկոտների ազգ չեն, որոնք կվաճառեն մորը, եղբայրներին, հավատն ու պատմությունը», - պարզաբանել են կուսակցությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)