Փեզեշքիանը ընդգծել է հարևանների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի, հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է՝ իր վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդում Է Mehr-ը:
Փեզեշքիանն ընդգծել է հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:Նա կոչ է արել դիվանագետներին ավելի ակտիվ մոտեցում ցուցաբերել իրենց ջանքերում:
«Իրանը կհամակարգի իր գործողություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և այլ գործընկերներ, և կշարունակի գործընթացը եվրոպական երկրների և այլ կազմակերպությունների հետ՝ հիմնվելով իմաստության, արժանապատվության և նպատակահարմարության վրա», - ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)