Ամբողջ աշխարհը Երրորդ համաշխարհայինի կանխազգացում ունի․ Օրբան
Աշխարհ
Միանշանակ պատասխան չկա այն հարցին՝ արդյոք կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, բայց ամբողջ աշխարհը կանխազգացում ունի: Այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում մեջբերում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Թրամփի իշխանության գալուց հետո Երրորդ համաշխարհայինի հավանականությունը նվազել է, բայց չի վերացել: Եվրոպացի քաղաքական գործիչը նաև նշել է՝ կանխազգացություններին միշտ չէ, որ հաջորդում է փոթորիկը, բայց չարագուշակ ստվերներ կան:
Դրանց թվում Օրբանը նշել է առաջատար տերությունների միջև լարվածության աճը, միջազգային հակամարտությունների թվի ավելացումը, սպառազինությունների մրցավազքը, աշխարհը բլոկների բաժանելը, առևտրային սահմանափակումների և միգրացիայի ուժեղացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)