Ռուսաստանում Mars ընկերության արտադրած շոկոլադե կոնֆետների տեսականին խանութներում այլեւս չի լինի
Տնտեսություն
ՌԴ-ում Mars ընկերության արտադրած շոկոլադե կոնֆետների տեսականին խանութներում այլեւս չի լինի։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը արտադրում է հայտնի Snickers, Mars, Bounty, Milky Way, Twix, M&M's եւ Skittles շոկոլադե կոնֆետները։
Ինչպես տեղեկանում ենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից, X5 Group ընկերությունը դադարեցնում է «Пятёрочка» եւ «Перекрёсток» առեւտրային ցանցերում այս արտադրատեսակների մատակարումը։
Նաեւ՝ դադարեցվելու են Orbit եւ Eclipse ծամոնների մատակարարումը։ Պատճառն այն է, որ Mars-ի ռուսական դուստր ձեռնարկությունը չափազանց բարձր գներ է սահմանել այն ընկերությունների համար, որոնք նախ մեծ խմբաքանակներով արտադրանքը գնում են, եւ ապա ցրում առեւտրի ցանցերին։
Արդեն ձեռք բերված եւ պահեստավորված ապրանքները, որոնք ցրելու են առեւտրի ցանցերին, կբավականացնի մինչեւ սեպտեմբեր ամիսը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան