Թրամփը կորցնում է համբերությունը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ԱՄՆ նախագահի հարս Լարա Թրամփին տված հարցազրույցում ասել է, որ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը գնալով ավելի քիչ է պատրաստ սպասել Ռուսաստանի կողմից ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու քայլերին։
«Ժամանակն է գործել, և կարծում եմ, որ նախագահը դա շատ հստակ ասել է։ Նա կորցնում է համբերությունը և գնալով ավելի քիչ է պատրաստ շարունակել սպասել, որ ռուսական կողմը որևէ քայլ կձեռնարկի այս պատերազմին վերջ դնելու համար», - ասել է Ռուբիոն։
Ավելի վաղ The Sunday Telegraph թերթը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը մտադիր է Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու ուղիները։ Լրագրողների խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև կբարձրացնի Ուկրաինային հետագա աջակցության հարցը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու