Պեսկովը բացահայտել է Պուտինի ծրագրերը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին, կիրակի օրը, Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում կդիտի ռազմածովային ուժերի զորավարժությունները և կլսի զինվորականների զեկույցները։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռազմածովային ուժերի զորավարժությունները համընկնում են Ռազմածովային ուժերի օրվա հետ։ Պուտինը կայցելի, կլսի զեկույցներ, կդիտի զորավարժությունների մի մասը և կխոսի մեր ռազմական ղեկավարության հետ», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)