Իրանը դատապարտել է Բաքվում Իսրայելի դեսպանի հայտարարությունները՝ դրանք որակելով որպես սադրիչ
Աշխարհ
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մամուլի խոսնակ Բեհնամ Մալեքպուրը խիստ քննադատության է ենթարկել Բաքվում Իսրայելի դեսպանին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նրա հայտարարությունները որակելով սադրիչ և ատելություն հրահրելուն ուղղված։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Մալեքպուրի խոսքով՝ «բնական է, որ պատմական պաղեստինյան հողերի բռնագրավման, բնիկ բնակչության վտարման և հարևանների դեմ տասնամյակներ տևած ահաբեկչության ու պատերազմների վրա կառուցված ռեժիմը այնքան համարձակ կլինի, որ փորձի հակամարտություններ և ատելություն սերմանել մուսուլմանական և հարևան երկրների միջև»։
Դիվանագետը հավելել է, որ անկայունացման նման փորձերից անկախ՝ «այս ռեժիմի ներկայացուցիչները չեն կարողանա խաթարել Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև ջերմ և բարեկամական հարաբերությունները»։
Մալեքպուրը կոչ է արել պահպանել քաղաքական զգոնությունը և չտրվել տարածաշրջանի երկրները պառակտելուն ուղղված սադրիչ հայտարարություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)