Պուտինը նշել է Ռուսաստանի առանցքային խնդիրը
Աշխարհ
Ռուսաստանը կշարունակի Ռազմածովային նավատորմը համալրել առաջատար տեխնիկայով և բարձրացնել անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով ստուգելով «Հուլիսյան փոթորիկ» զորավարժությունների ընթացքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կշարունակենք բարձրացնել վերջրյա և ստորջրյա նավերի անձնակազմերի, առափնյա և ավիացիոն զորամասերի մարտական պատրաստության մակարդակը, համալրել դրանք ամենաժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ», - ասել է նա։
Ըստ Ռուսաստանի նախագահի, ռազմածովային նավատորմը հսկայական դեր ունի Ռուսաստանի շահերի, ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում, ինչը առանցքային խնդիր է։
«Մեր առանցքային խնդիրն է երաշխավորված ապահովել Ռուսաստանի անվտանգությունը, հուսալիորեն պաշտպանել Հայրենիքի ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Այս գործում հսկայական դեր է վերապահված Ռազմածովային նավատորմին», - ասել է Պուտինը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)