Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է
Աշխարհ
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
Հիշեցնենք՝ նա ձերբակալվեր էր հունիսի 17-ին, ապա կալանավորվել էր։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն