Պեկինում ավելի քան երեք հազար բնակիչ է տարհանվել
Աշխարհ
Ավելի քան երեք հազար մարդ տարհանվել է Պեկինում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով, հայտնում է «МИР 24»-ը։ Անցած գիշեր քաղաքի որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 300 մմ անձրև։
Յենցին, Խուայչժոու և Միյուն շրջաններում հայտարարվել է «կարմիր»՝ ամենաբարձր վտանգի մակարդակ։ Լրջորեն խաթարվել է երթևեկությունը, կան խափանումներ էլեկտրամատակարարման և կապի ոլորտում։ Դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Սինոփտիկները կանխատեսում են, որ տեղումները կշարունակվեն մինչև երկուշաբթի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)