Սեուլի հետ խոսելու ոչինչ չունենք․ Կիմ Չեն Ընի քույր
Աշխարհ
ԿԺԴՀ-ն Սեուլի հետ խոսելու բան չունի, Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերություններն անցել են անդառնալիության կետը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, փոխանցում է ЦТАК-ը։
«Ինչ քաղաքական գործիչներ էլ գան իշխանության Հարավային Կորեայում, ինչ առաջարկներ էլ լինեն, դա մեզ հետաքրքիր չէ։ Մենք Սեուլի հետ խոսելու ոչինչ չունենք», - ընդգծել է նա։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը հիշեցրել է, որ Սեուլը շարունակում է թշնամական քաղաքականություն վարել ԿԺԴՀ-ի նկատմամբ. շուտով Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Հյուսիսային Կորեայի սահմանների մոտ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)