«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչների պատրաստումը տեղի է ունեցել Թուրքիայում․ ТАСС
Ռուսաստան
«Իսլամական պետության» մաս կազմող «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամները, այդ թվում՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակումն իրականացրածները, մարզվել են Թուրքիայում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քրեական գործի նյութերին:
Ահաբեկչական կազմակերպության անդամների և Թուրքիայում դրա ղեկավարների միջև համակարգումն իրականացրել է «Կրոկուսի» վրա հարձակման մասնակցի ավագ եղբայրը՝ Մուհամմադսոբիր Ֆայզովը: Նա նաև կազմակերպել է ահաբեկիչների հանդիպումներ Պակիստանում և Աֆղանստանում:
«Կրոկուսում» ահաբեկչական հարձակման հեղինակներ Շամսիդդին Ֆարիդունի, Սաիդոքրամ Ռաչաբալիզոդա, Դալերջոն Միրզոև և Մուհամմադսոբիր Ֆայզովները 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 22-ը մարզվել են Թուրքիայում, որի ընթացքում նրանք ձեռք են բերել հրազենի հետ աշխատելու հմտություններ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան