Հութիները կհարվածեն բոլոր ընկերությունների նավերին՝ անկախ ազգային պատկանելությունից․ Al Masirah
Աշխարհ
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները մտադիր են հարվածներ հասցնել Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող բոլոր ընկերությունների նավերին: Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, փոխանցում է Al Masirah-ը։
«Եմենի զինված ուժերը որոշել են ակտիվացնել իրենց ռազմական գործողությունները՝ ի պաշտպանություն պաղեստինցիների և սկսել հարվածներ հասցնել իսրայելական նավահանգիստների հետ աշխատող ցանկացած ընկերության բոլոր նավերին՝ անկախ նրա ազգային պատկանելությունից և զինված ուժերի հասանելիության սահմաններում գտնվող ցանկացած վայրում», - ասել է նա:
Վերջինս կոչ է արել այն երկրներին, որոնք ցանկանում են խուսափել էսկալացիայից, ճնշում գործադրել Իսրայելի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)