Պեկինում արտակարգ դրություն է հայտարարվել
Աշխարհ
Չինաստանի ջրային ռեսուրսների նախարարությունը Պեկինում արտակարգ իրավիճակ է հայտարարել ջրհեղեղի սպառնալիքի պատճառով, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Դրա պատճառը հուլիսի 24-ից մայրաքաղաքում տեղացող ուժեղ անձրևներն էին։ Հյուսիսարևելյան արվարձաններում գտնվող Միյուն ջրամբարը գրանցել է ջրի ռեկորդային հոսք 1964 թվականից ի վեր։
Գերատեսչությունը պահանջել է, որ տեղական իշխանությունները ուժեղացնեն ջրհեղեղի իրավիճակի մոնիթորինգը և անհապաղ տեղեկացնեն բնակչությանը վտանգների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)