Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի՝ աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկի վերաբերյալ արձագանքին․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը սպասում է աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկին Ուկրաինայի արձագանքին, որը հնչեցվել է երկու երկրների պատվիրակությունների միջև Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։
Հանդիպման ընթացքում ռուսական կողմը առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց ռեժիմով։
«Ոչ, այս հարցի շուրջ դեռևս համաձայնություն չկա, մենք սպասում ենք», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք ուկրաինական կողմից արձագանք կա աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկի վերաբերյալ։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 23-ին։ Կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների նոր փոխանակման, ինչպես նաև վիրավորներին հավաքելու համար 24-48 ժամյա կարճատև զինադադարների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան