ԱՄՆ-ն կոպտորեն խախտեց ՄԱԿ-ի կանոնադրությունը. Բաղայի
Աշխարհ
ԱՄՆ-ն կոպտորեն խախտեց ՄԱԿ-ի կանոնադրությունը և հարված հասցրեց դիվանագիտության և բանակցությունների սկզբունքին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է IRNA-ն։
«Մեր բանակցողներն ընդգծել են՝ ցանկացած բանակցությունների պայման է վարքագծի փոփոխությունը և վերաբերմունքի փոփոխությունը բուն բանակցությունների սկզբունքի նկատմամբ։ Բանակցությունները կամ դիվանագիտությունը չպետք է վախեցնելու և մյուս կողմի վրա ճնշում գործադրելու գործիք լինեն», - նշել է խոսնակը։
Նա աննախադեպ է համարել երկու երկրների միջև շարունակվող բանակցությունների ընթացքում խաղաղ միջուկային օբյեկտի դեմ ռազմական ագրեսիայի խրախուսման փաստը: Բագաին հավելել է, որ Իրանն այդ ռազմական հարձակման համար ոչ մի արդարացում չի տեսնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)