Լավրովը նշել Է Թրամփի և եվրոպական էլիտաներ հիմնական տարբերությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ մարդ է, ով չի ձգտում պատերազմներ սանձազերծել, քանի որ միշտ բաց է երկխոսության համար։ Ամերիկյան առաջնորդի և եվրոպական էլիտաների նման տարբերությունը նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։
«Նախագահ Թրամփը պրագմատիկ անձ է։ Ի տարբերություն իր նախորդի՝ Բայդենի, ինչպես նաև ի տարբերություն եվրոպական ներկայիս առաջնորդների, Ուրսուլ ֆոն դեր Լեյենի, Սթարմերների և Մակրոնների, նա բաց է մնում երկխոսության համար», - նշել Է դիվանագետը։
Վերջինս ընդգծել է՝ նույնիսկ Սառը պատերազմի ժամանակ երկրների միջև շփումները զարգացել են, ինչը թույլ է տվել հակամարտող կողմերին «ավելի լավ հասկանալ միմյանց մտադրությունները» և թույլ չտալ խոշոր ռազմական հակամարտության սանձազերծում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)