Մեծ Բրիտանիայում Թրամփից դժգոհ ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ինքնաթիռի ուղևոր, որը սպառնացել է ռումբ պայթեցնել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun թերթը՝ հղում անելով ականատեսներին։
Դեպքը տեղի է ունեցել EasyJet-ի՝ Լոնդոնից Գլազգո թռիչքի ժամանակ։ Մեծ Բրիտանիայում փախստականի կարգավիճակ ունեցող 41-ամյա Հնդկաստանի քաղաքացին սկսել է գոռալ «Ալլահ Ակբար», ապա ասել է, որ իր մոտ ռումբ կա, և որ պետք է «ազդանշան ուղարկի» ԱՄՆ առաջնորդին, որը ներկայումս գտնվում է Շոտլանդիայում։ Մյուս ուղևորները հնդիկ տղամարդուն գցել են գետնին և կապել նրա ձեռքերը։ Նրա ուղեբեռում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Գլազգոյում ինքնաթիռի վայրէջքից հետո տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)