Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Թայվանի նկատմամբ Չինաստանի հարձակման դեպքում պաշտպանություն է խոստացել
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և Ավստրալիան միասին կպաշտպանեն Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի կղզու վրա։ Այս մասին Telegraph-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Ավստրալիա կատարած այցի ժամանակ։
Լրագրողները հարցրել են, թե ինչպես է Լոնդոնը օգնելու Թայվանին չինական ագրեսիայի դեպքում։
«Եթե մենք ստիպված լինենք կռվել, ինչպես անցյալում, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան միասին կկռվեն», - ասել է Հիլին։
Նրա խոսքով՝ բրիտանական և ավստրալական բանակները համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ «զսպող գործոն» լինելու համար։
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Լոնդոնը կնախընտրեր դիվանագիտական ուղի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վեճերը լուծելու համար։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան պատրաստ է ճանաչել Թայվանը՝ որպես անկախ պետություն և հաստատել պաշտոնական հարաբերություններ նրա հետ, Հիլին ասել է, որ Լոնդոնը ներկայումս «չի քննարկում Թայվանի նկատմամբ կուրսը փոխելու հարցը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)