Կրեմլում հայտարարել են՝ Պուտինը նախընտրում է մարդկանց հետ անմիջականորեն շփվել
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այնպիսին է, ինչպիսին որ կար և միշտ նախընտրում է անմիջականորեն շփվել մարդկանց հետ։ Այսպես է նա մեկնաբանել պետության ղեկավարի շնորհավորանքը նավաստիներին՝ Ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ։
«Սա իրականում տեսախցիկի առջև ելույթ չէ, այն նախատեսված չէր տեսախցիկի համար։ Պուտինը պարզապես այնպիսին է, ինչպիսին որ կա։ Պուտինը, ինչպես գիտեք, միշտ նախընտրում է անմիջականորեն շփվել մարդկանց հետ։ Եվ, իհարկե, նա չէր կարող չշնորհավորել նավաստիներին Ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ», - ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան