Ֆրանսիայում ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի գործարքը անվանել են «խայտառակություն»
Աշխարհ
Ֆրանսիացի սոցիալիստների առաջնորդները ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային համաձայնագիրը որակել են խայտառակություն և ԵՄ-ի համար վասալացման ճանապարհ: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Պիեռ Ժուվեն, փոխանցում է Lenta-ն։
«Եվրոպայի համար դա վասալացման համաձայնագիր է։ Արդյոք պետք է բավարարվենք նրանով, որ մենք ստացել ենք ընդամենը 15 տոկոս մաքսատուրք», - հարցրել է նա:
Սոցիալիստական կուսակցության ղեկավար և առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը համաձայնագիրն անվանել է «խայտառակություն»՝ ընդգծելով, որ եվրոպացիները հաշտվել են ԱՄՆ-ի պայմանների հետ և նախընտրել են կեմտրանանալ սեփական ազգային շահերի վրա, այլ ոչ թե հանդես գալ որպես միասնական դաշինք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)