Հունգարիայի արտգործնախարարը կհանդիպի Լավրովի հետ
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նախատեսում է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Դիվանագետն այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Սիյարտոյի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ինքը և Լավրովը հեռախոսազրույցներ են ունենում։ Նախարարը նշել է, որ եթե իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումը տեղի չունենա ավելի վաղ, այն կկայանա սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ ինքը ամեն տարի հանդիպում է ռուս նախարարի հետ, և դա չանելու որևէ պատճառ չկա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)