Փորձագետը գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր համաձայնագրի կնքման հնարավորությունները
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր համաձայնագրի կնքումը, որը կփոխարինի «Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման մասին» ռուս-ամերիկյան պայմանագրին, մոտ ապագայում քիչ հավանական է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փորձագետ Ալեքսանդր Չեկովը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում միջուկային զենքի վերահսկողության հարցերում առաջընթաց գրանցելու ցանկության մասին նորություն չեն։ Սակայն նման հռետորաբանությունը հակասում է Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությանը ռազմավարական զենքի ոլորտում», - ընդգծել է նա։
Վերլուծաբանը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները գործարկում է «Ոսկե գմբեթ» լայնածավալ հրթիռային պաշտպանության համակարգ։
«Բացի այդ, արդիականացվում են ամերիկյան միջուկային եռյակի բոլոր բաղադրիչները»,-նշել է Չեկովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)