Մեծ Բրիտանիան հայտնել է՝ երբ կճանաչի Պաղեստինը
Աշխարհ
Մեծ Բրիտանիան մտադիր է ճանաչել Պաղեստինը մինչև 2029 թվականը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի հարցերով նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այո, մենք մտադիր ենք ճանաչել Պաղեստինը ներկայիս կազմով խորհրդարանում, եթե դա մեզ անհրաժեշտ բեկման հանգեցնի։ Բայց մի մոռացեք, որ մենք կարող ենք դա անել միայն մեկ անգամ։ Եթե մենք դա անենք զուտ խորհրդանշական կերպով, դա վերջ չի դնի հակամարտությանը», - ասել է նա։
«Մենք ցանկանում ենք օգտագործել այնպիսի կարևոր պահը ինչպիսին Պաղեստինի ճանաչումն է, որպեսզի հասնենք նշանակալի արդյունքների ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների համար։ Երկու անկախ պետությունների ստեղծման մասին որոշումը այս հակամարտությանը վերջ դնելու միակ միջոցն է», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)