Ինչ են քննարկել Պուտինն ու Նեթանյահուն
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Մոսկվայի պատրաստակամությունը օգնելու Իրանի միջուկային խնդրի լուծմանը, հաղորդում է Կրեմլի կայքը ։
«Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը, ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը լիովին նպաստել իրանական միջուկային ծրագրի բանակցային լուծման որոնմանը։ Առաջնորդները համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում լարվածությունը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն ՝ ռուսական կողմը վերահաստատել է իր անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)