Սերբիան չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ երկիրը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, չնայած լրատվամիջոցների կողմից իր հայտարարությունների մեկնաբանությանը։
Ավստրիական APA լրատվական գործակալությունը նախկինում հրապարակել էր Ստարովիչի հետ հարցազրույցը, որում կար մի արտահայտություն, որ Բելգրադը պատրաստ է աջակցել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին՝ ԵՄ անդամակցության իրական հեռանկարի դիմաց։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այնուհետև հայտարարեց, որ պաշտոնական Բելգրադը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ , իսկ եվրոպական ինտեգրման նախարարը անփույթ կերպով արտահայտվեց, ինչը լրատվամիջոցները սխալ մեկնաբանեցին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)