«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Սիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել է Կալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾ Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե Վարդանյան Հայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան «Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջ Ռուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկ Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել Իրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռները Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 

«Պապա՛, կյանքս հիսուն-հիսուն է, խնդրում եմ՝ փորձեք առանց ինձ ապրել». Բենիկ Քոչարյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Հադրութում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, չարաճճի տղա էր Բենիկս։ Երբ բարկանում էինք իր վրա, փախչում էր, մի տեղ թաքնվում, սկսում էինք իրեն փնտրել։ Իր աշխուժությունն ու ճարպկությունը փոխանցվել է իր տղային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալլան՝ Բենիկի մայրիկը։

Բենիկը ծնունդով Արարատի մարզի Արբաթ գյուղից է։ Նա երկու քույր և մեկ եղբայր ունի։ Մայրիկն ասում է՝ որդին ձեռքի շնորհք ուներ։ «Փոքր տարիքից սկսած՝ ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Քարեր էր շարում, պատերը զարդարում։ Մեկ էլ կարող է աթոռ պատրաստեր ու ինձ կանչեր՝ մա՛մ, սիրո՞ւն է ստացվել։ Ինքն իրենով սովորում էր, փորձարկում, շարում, ստեղծագործում։ Մեր տանը պատի երկայնքով փոքր կուժերով ջրվեժի նմանվող աղբյուր է կառուցել։ Դա մեզ իրենից հուշ մնաց»։

Բենիկը սովորել է Արբաթի Հ. Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Տիկին Ալլան նշում է՝ որդին սովորելու հետ մեծ սեր չի ունեցել։ «Սիրելի առարկաներից էր ֆիզկուլտուրան, սպորտն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում։ Տարբեր սպորտաձևերի հաճախում էր, ասենք, մեկ ամիս և թողնում։ Սիրում էր նաև լսել, թե ինչպես եմ դաշնամուր նվագում, երբեմն գալիս, կողքիս նստում էր, սկսում ինքն էլ նվագել»։

Մինչ քոլեջում ուսումն ավարտելը Բենիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արցախում՝ «Եղնիկներ» զորամասում։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, իսկ ծնողներն ստացել են շնորհակալական նամակ զորամասի հրամանատարության կողմից։

Զորացրվելուց հետո Բենիկն աշխատել է «Գրանդ Տոբակո» ընկերությունում։ Մայրիկի խոսքով, հաճույքով էր աշխատում, վայելում էր անձնակազմի սերն ու հարգանքը։ «Աշխատանքային ընկերներն ասում էին՝ ինչ ջիգյարով տղա է, աշխատասեր, հարգանքով»։ Զորացրվելուց հետո Բենիկն ընտանիք էր կազմել։ Նա և կինը՝ Լաուրան, որդի ունեն։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ուզում էր կամավոր մեկնել, բայց երկու ծանուցագիր եկավ, ու նա ծանուցագրով սեպտեմբերի 29-ին մեկնեց մարտի դաշտ։ Հայրիկին ասաց՝ եթե կանչում են, ուրեմն պետք եմ։ Տիրապետում էր հրետանուն, նաև սակրավորի մասնագիտությանը»։

Սեպտեմբերի 29-ին, հրաժեշտ տալով ընտանիքին, Բենիկն ուղևորվում է «Մարտունի 2»։ Սկզբում նրան տեղափոխում են Ճարտար, որպեսզի այնտեղից զենք-զինամթերք ստանան և հասցնեն առաջնագիծ։ Նույն ընթացքում Հադրութում վիճակն անելանելի է դարձել։ «Տղաներին տեղեկացրել են՝ ցանկանում են Հադրութը հետ վերցնել, խմբավորվեք, գնում ենք։ Իր ընկերներն են մեզ պատմել՝ մինչև դիրքավորվեցինք, ԱԹՍ-ն հարվածեց իր ուղղությամբ։ Իր մեջքի հատվածը չկար, բայց մենք կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ, «բաց» ենք հուղարկավորել»։

Բենիկը զոհվել է հոկտեմբերի 23-ին Հադրութում։ Նրա որդին՝ Ավետիքը, դեռ մեկ տարեկան չկար, երբ հայրիկն անմահացավ պատերազմում։ Նրա «վերադարձը» տուն երկար չի տևում, քանի որ, մայրիկի խոսքով, ընկերները կողքին են եղել։ «Պատմում են՝ Բենիկն ընկավ, չէր շնչում, ձայն էինք տալիս, չէր արձագանքում, մեքենան մոտ բերեցին, և իրեն տեղափոխեցինք»։

Մայրիկը վերհիշում է այդ օրը։ «Զանգահարում էի իրեն, չէի կարողանում կապ հաստատել։ Զանգեցի ընկերոջը, հարցրեցի որդուս մասին, ասաց, որ դիրքեր են բարձրացել, «ես ու տղաների մի խումբն իջել է, Բենիկն ու տղաների մի խումբ՝ բարձրացել»։ Այդպես էլ չկարողացա իր հետ խոսել։ Հետո արդեն իր զոհվելու բոթը ստացա»։

Հետո զինակից ընկերների վկայությունները կպատմեն, թե ինչպես է Բենիկը մարտնչել ռազմի դաշտում, օգնության հասել ընկերներին, դաժան մարտերից մեկի ժամանակ թաքստոցում փրկել 13 զինակից ընկերների կյանքը։ Տղաների պատմությունները, նրանց սխրագործությունների մասին վկայությունները թերևս երբեք էլ ամբողջական չլինեն, քանի որ ավելի հաճախ չկան այն մարդիկ, որոնք կդառնան այդ պատմությունները նրանց ընտանիքներին հասցնողները, նրանցից շատերը ևս, ավաղ, անմահացան մարտի դաշտում։

Պատերազմի օրերին ընտանիքը կարողացել է զրուցել որդու հետ։ «Բարձրախոսով միացնում էինք, որ բոլորս լսեինք իր ձայնը։ Միշտ ասում էր, որ կարոտել է որդուն։ Իրեն նկարներ, տեսանյութեր էինք ուղարկում, շատ հաճախ դրանք տեղ չէին հասնում, քանի որ կապերը վատն էին։ Երբ իրեն ասում էինք՝ տղադ քեզ կարոտել է, արի, պատասխանում էր՝ պատերազմը վերջանա, կգամ։ Որդին հիմա ամեն օր հայրիկի մասին խոսելիս ասում է՝ իմ հերոս պապան, իմ սիրուն պապան»։

Տիկին Ալլան որդու հետ զրույցներից մեկի մասին է պատմում։ «Բենիկս շատ խղճով էր։ Հիմա մանրամասնեմ, թե ինչու եմ դա շեշտում։ Պատերազմի ժամանակ զանգեց հայրիկին. «Պապա՛, կյանքս հիսուն-հիսուն է, խնդրում եմ՝ փորձեք առանց ինձ, իմ բացակայությամբ ապրել»։ Մենք չէինք հասկանում, թե ինչ է ասում։ Անկեղծ լինեմ, ամուսինս ասաց՝ մի մնա այդտեղ, արի։ Արձագանքեց. «Ո՞ւր գամ, ձեր աչքերն այստեղ չեն, 18-19 տարեկան երեխեք են զոհվում, ես ինչպե՞ս թողնեմ ամեն ինչ ու գամ»»։

Ապրելու ուժի մասին։ «Իր որդին կարծես մեր սփոփանքը լինի։ Խառը զգացումներով ենք ապրում։ Մի պահ տխրում ենք, մի պահ՝ ուրախանում, որ իրենից մի մասնիկ է թողել մեզ։ Պահ է լինում, երբ որդին հարցնում է՝ իսկ իմ պապան ո՞ւր է, սկսում ենք նեղսրտել, ամեն ինչ խառնվում է իրար։ Մեր մտքից ու սրտից Բենիկս երբեք դուրս չի գալու, բայց պետք է ուժեղ լինենք, առաջ նայենք՝ հանուն մեր մյուս զավակների»։

Հ. Գ. Պահեստազորի շարքային Բենիկ Քոչարյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Պարգևատրվել է նաև պատվոգրով ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Արբաթ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԻրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքներըՎրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՊետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունումՄակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն էՖիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացիՌուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթողCBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովՕրվա խորհուրդ. նոյեմբերի 10Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկԻսրայելում քաղաքական լարվածության ֆոնին նոր Քնեսեթի երդմնակալությունն է․ շենքի մոտ բողոքի ցույցեր են սպասվում Նեթանյահուն՝ նոր Քնեսեթի Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՌուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել120 երեխայի մահ, պատերազմ Իրանի դեմ ու 8 մեղադրանք․ Հեգսեթին իմպիչմենթ է սպառնումԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերիԱռաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. ՄիրզոյանԱրթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունիցԳործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթումՍիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվումԻնչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել
Ամենադիտված