Խաղաղ օվկիանոսի հարավում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Հարավային Խաղաղ օվկիանոսում՝ Ավստրալիայի Մակքուորի կղզու ափերի մոտ, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափից մոտավորապես 1600 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 10 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)