Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել
Աշխարհ
Թաիլանդի և Կամբոջայի զինվորականները համաձայնության են եկել սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայել շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կամբոջայի աղբյուրներին։
Կամբոջան նաև առաջարկել է միջազգային դիտորդներ ուղարկել հրադադարի պահպանմանը հետևելու համար։
Հուլիսի 29-ին Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատարությունը հայտարարեց, որ Կամբոջան հետաձգել է բանակի հրամանատարների հանդիպումը, և սահմանին վերսկսվել են մարտական գործողությունները։
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը սրվել է հուլիսի 24-ի առավոտյան։ Թաիլանդի իշխանությունները մեղադրել են Կամբոջային հակամարտությունը հրահրելու մեջ, իսկ ավելի ուշ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նրա տարածքում գտնվող թիրախներին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու