Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումները վերսկսվել են
Աշխարհ
Կամբոջան հետաձգել է բանակի հրամանատարների հանդիպումը Թաիլանդի հետ, սահմանին վերսկսվել են մարտական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ցամաքային զորքերի հրամանատարությունը, հաղորդում է թաիլանդական PBS հեռուստաալիքը։
«Կամբոջական կողմը երկու անգամ հետաձգել է Թաիլանդի և Կամբոջայի ռազմական շրջանների հրամանատարների հանդիպումը, որը նախատեսված էր ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 04:00-ին)։
Կամբոջական կողմից վաղ առավոտյան լսվել են փոքր զենքերից կրակոցներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թաիլանդական կողմը նույնպես պատասխանում է փոքր զենքերից կրակոցներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)