Ֆրանսիայում հայտարարել են, որ Նեթանյահուի փաստաբանի դեմ կարող է մահափորձ իրականացվել
Աշխարհ
Ֆրանսիական իշխանությունները հետաքննում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փաստաբան Օլիվիե Պարդուի հնարավոր սպանության հրամանը, գրում է Agence France-Presse-ը:
Փաստաբանը AFP-ին հայտնել է, որ նախկին բանտարկյալներից մեկը և ոստիկանության նախկին լրտես Ռուդի Տերանովան հուլիսի 16-ին իրեն ասել է, որ Սենեգալ կատարած ուղևորության ժամանակ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման անդամները մոտեցել են իրեն՝ Պարդուի դեմ մահափորձ պատվիրելու նպատակով: Նա նաև ասել է, որ փաստաբանը որպես թիրախ՝ ընտրվել է Իսրայելի վարչապետի հետ իր աշխատանքի պատճառով:
Պարդոն վստահություն է հայտնել, որ «դատական համակարգը կորոշի՝ սա իրական, թե ուրվական սպառնալիք է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)