Ինչու Ուկրաինայի նոր վարչապետը կարող է չմեկնել Ճապոնիա․ Kyodo
Աշխարհ
Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է չեղարկել օգոստոսի սկզբին նախատեսված այցը Ճապոնիա՝ հակակոռուպցիոն մարմինների լիազորությունների սահմանափակման մասին օրենքի դեմ բողոքի ֆոնին: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրները։
Նրա տվյալներով՝ այդ հարցն այժմ մշակվում է։
Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)