Չինաստանը կողջունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը․ ԱԳՆ
Աշխարհ
Չինաստանը կողջունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Պեկինում հնարավոր հանդիպումը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը կողջունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը, նրանց ներդրումը համաշխարհային խաղաղության և կայունության ապահովման գործում», - ասել է դիվանագետը։
Հուլիսի 22-ին Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է այցելել Չինաստան ոչ այնքան հեռավոր ապագայում։ Ամերիկացի առաջնորդը չի բացառել կամ հաստատել Պուտինի հետ բանակցությունների ծրագրերը Չինաստան կատարած իր այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ «հնարավոր են բազմաթիվ հանդիպումներ»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ