Մեծ Բրիտանիայի վարչապետը կներկայացնի Պաղեստինի ճանաչման ծրագիրը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը այս շաբաթ կուրվագծի Պաղեստինի պետության ճանաչման ուղին, հաղորդում է The Times-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը կհրավիրի արտակարգ կաբինետի նիստ՝ ներկայացնելու Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորման իր ծրագիրը։
Այս ամենը տեղի է ունենում Սթարմերի գլխավորած իշխող Լեյբորիստական կուսակցության կողմից աճող ճնշման ֆոնին։ Թերթի տվյալներով՝ կառավարության յոթ անդամներ ճնշում են գործադրում վարչապետի վրա՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար՝ այդպիսով կատարելով Լեյբորիստական կուսակցության նախընտրական ծրագրում պարունակվող խոստումը, որով այն վերադարձավ իշխանության 2024 թվականի հուլիսին՝ ընդհանուր ընտրություններում հաղթանակ տանելուց հետո։
Մեծ Բրիտանիայի վարչապետը առաջիկա օրերին կներկայացնի ծրագիրը դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և արաբական պետություններին՝ ճանաչելով «պաղեստինցիների սեփական պետությունը ստեղծելու անքակտելի իրավունքը», գրում է The Times-ը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել